Հոդված 3
Հոդված 3
Միության գործունեության հիմնական սկզբունքները
Միությունն իր գործունեությունն իրականացնում է անդամ պետությունների կողմից սույն Պայմանագրին համապատասխան իրեն վերապահվող իրավասության շրջանակներում՝ հետևյալ սկզբունքների հիման վրա`
միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների՝ ներառյալ անդամ պետությունների ինքնիշխան հավասարության և նրանց տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ հարգանքը,
անդամ պետությունների քաղաքական կարգի առանձնահատկությունների նկատմամբ հարգանքը,
Կողմերի փոխշահավետ համագործակցությունը, իրավահավասարությունն ապահովելը և ազգային շահերը հաշվի առնելը,
շուկայական տնտեսության և բարեխիղճ մրցակցության սկզբունքների պահպանումը,
անցումային ժամանակահատվածների ավարտից հետո Մաքսային միության գործունեությունը՝ առանց բացառումների և սահմանափակումների։
Անդամ պետությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում, որպեսզի Միությունն իրականացնի իր գործառույթները, և ձեռնպահ են մնում այնպիսի միջոցներից, որոնք կարող են վտանգել Միության նպատակների իրագործումը։