Անցնել բովանդակությանը

Հոդված 91

գործել է մինչև 2022-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 91

Իրավունքի կիրառությունը

1. Անդամ պետություններն իրավակիրառ միջոցներ են իրականացնում՝ ապահովելու համար մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:

2. Անդամ պետություններն իրականացնում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին, ինչպես նաև Միության իրավունքը կազմող այն միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան, որոնցով կարգավորվում են մաքսային իրավահարաբերությունները:

3. Անդամ պետությունների՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորություններով օժտված լիազորված մարմինները համագործակցում և փոխգործակցում են՝ անդամ պետությունների տարածքներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումները կանխարգելելուն, հայտնաբերելուն և կանխելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով:

Բաժին XXIV

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։