Հոդված 15
Հոդված 15
Միջկառավարական խորհրդի աշխատակարգը
1. Միջկառավարական խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին երկու անգամ։
Միության գործունեությանն առնչվող անհետաձգելի հարցերը լուծելու նպատակով կարող են գումարվել Միջկառավարական խորհրդի արտահերթ նիստեր ցանկացած անդամ պետության կամ Միջկառավարական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ։
2. Միջկառավարական խորհրդի նիստերն անցկացվում են Միջկառավարական խորհրդի նախագահի ղեկավարությամբ։
Միջկառավարական խորհրդի նախագահը՝
վարում է Միջկառավարական խորհրդի նիստերը,
կազմակերպում է Միջկառավարական խորհրդի աշխատանքը,
իրականացնում է Միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացվող հարցերի նախապատրաստական գործընթացների ընդհանուր ղեկավարումը։
Միջկառավարական խորհրդի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Միջկառավարական խորհրդի՝ նախագահող անդամ պետությունը ներկայացնող նոր անդամն իրականացնում է Միջկառավարական խորհրդի նախագահի լիազորությունները մնացած ժամկետի ընթացքում։
3. Միջկառավարական խորհրդի նախագահի հրավերով Միջկառավարական խորհրդի նիստերին կարող են մասնակցել Հանձնաժողովի խորհրդի անդամները, Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը և հրավիրված այլ անձինք։
Միջկառավարական խորհրդի մասնակիցների ցուցակը և նիստերի ձևաչափը սահմանվում են Միջկառավարական խորհրդի նախագահի կողմից Միջկառավարական խորհրդի անդամների հետ համաձայնեցմամբ։
Միջկառավարական խորհրդի նիստերի օրակարգը ձևավորվում է Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա։
Միջկառավարական խորհրդի նիստերին զանգվածային լրատվամիջոցների հավատարմագրված ներկայացուցիչների ներկայության հարցը կարգավորվում է Միջկառավարական խորհրդի նախագահի կողմից։
4. Միջկառավարական խորհրդի նիստերի անցկացման կարգը հաստատվում է Միջկառավարական խորհրդի կողմից։
5. Միջկառավարական խորհրդի նիստերի նախապատրաստման ու անցկացման կազմակերպչական, տեղեկատվական և նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից՝ ընդունող անդամ պետության աջակցությամբ։ Միջկառավարական խորհրդի նիստերի անցկացման ֆինանսական ապահովումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների հաշվին։