Անցնել բովանդակությանը
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 111

գործել է մինչև 2022-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 111

Հասանելիությունը և հրապարակումը

1. Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերը, երրորդ կողմի հետ կնքվող՝ միջազգային պայմանագրերը և Միության մարմինների որոշումները ենթակա են ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում պաշտոնական հրապարակման Միջկառավարական խորհրդի կողմից սահմանված կարգով։

Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում Միության մարմնի որոշումը հրապարակելու ամսաթիվը համարվում է տվյալ որոշման պաշտոնական հրապարակման ամսաթիվը։

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ոչ մի որոշում չի կարող ուժի մեջ մտնել՝ մինչև այն պաշտոնապես չհրապարակվի։

3. Միության մարմինների որոշումներն ուղարկվում են անդամ պետություններին ոչ ուշ, քան որոշումը կայացնելու օրվանից հաշվարկված 3 օրացուցային օրվա ընթացքում։

4. Միության մարմինները ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում ապահովում են որոշումների նախագծերի նախնական հրապարակումը տվյալ որոշումն ընդունելու ամսաթվից առնվազն 30 օրացուցային օր առաջ։ Միության մարմինների որոշումների նախագծերը, որոնք ընդունվում են բացառիկ դեպքերում և պահանջում են օպերատիվ արձագանք, կարող են հրապարակվել այլ ժամկետներում։

Շահագրգիռ անձինք կարող են տվյալ մարմին ներկայացնել իրենց մեկնաբանություններն ու առաջարկությունները։

Այդպիսի մեկնաբանություններն ու առաջարկությունները հավաքելու, վերլուծելու և հաշվառելու կարգը սահմանվում է Միության համապատասխան մարմնի աշխատանքային կանոնակարգով։

5. Միության մարմինների՝ այնպիսի տեղեկություններ պարունակող որոշումները, որոնց տարածումը սահմանափակված է, և այդ որոշումների նախագծերը ենթակա չեն պաշտոնական հրապարակման։

6. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում Միության դատարանի այն որոշումների նկատմամբ, որոնց ուժի մեջ մտնելու և հրապարակվելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրությամբ (սույն Պայմանագրի 2-րդ հավելված)։

7. Սույն հոդվածի 4-րդ կետի դրույթները չեն կիրառվում Միության մարմինների որոշումների նկատմամբ, եթե այդ որոշումների նախագծերի նախնական հրապարակումը կարող է խոչընդոտել դրանց կատարումը կամ այլ կերպ հակասել հանրային շահերին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։