Անցնել բովանդակությանը

Հոդված 88

գործել է մինչև 2022-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 88

Կարգավորման նպատակներն ու սկզբունքները պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում

1. Անդամ պետությունները պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում (այսուհետ՝ գնումներ) սահմանում են կարգավորման հետևյալ նպատակներն ու սկզբունքները՝

գնումների ոլորտում հարաբերությունների կարգավորում անդամ պետության՝ գնումների մասին օրենսդրությամբ և անդամ պետությունների միջազգային պայմանագրերով,

անդամ պետություններում գնումների նպատակով օգտագործվող միջոցների օպտիմալ և արդյունավետ ծախսման ապահովում,

անդամ պետություններին գնումների ոլորտում ազգային ռեժիմի տրամադրում,

գնումների ոլորտում երրորդ երկրներին՝ անդամ պետություններին տրամադրվող ռեժիմից առավել բարենպաստության ռեժիմի տրամադրման անթույլատրելիություն,

գնումների մասին բաց և թափանցիկ տեղեկությունների ապահովում,

էլեկտրոնային ձևով իրականացվող գնումներին՝ հնարավոր մատակարարների և անդամ պետությունների մատակարարների անարգել մասնակցության ապահովում՝ որևէ անդամ պետության կողմից մյուս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման միջոցով,

գնումների ոլորտում անդամ պետության իշխանության՝ կարգավորող և վերահսկող լիազորված մարմինների առկայության ապահովում (թույլատրվում է այդ ֆունկցիաների իրականացումը մեկ մարմնի կողմից),

անդամ պետությունների՝ գնումների մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության սահմանում,

գնումների ոլորտում մրցակցության խթանում, ինչպես նաև կոռուպցիային և այլ չարաշահումների հակազդում։

2. Սույն Պայմանագրի գործողությունը չի տարածվում այն գնումների վրա, որոնց վերաբերյալ տեղեկություններն անդամ պետությունների օրենսդրությամբ պետական գաղտնիք են համարվում։

3. Գնումներն անդամ պետություններում իրականացվում են սույն Պայմանագրի 25-րդ հավելվածի համաձայն։

4. Սույն բաժնի գործողությունը չի տարածվում անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից իրականացվող գնումների վրա՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդից չորրորդ պարբերությունների դրույթները։

Անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերը գնումներ են իրականացնում վարչատնտեսական կարիքներն ապահովելու, շինարարական աշխատանքներ և կապիտալ վերանորոգում կատարելու համար՝ գնումներ իրականացնելու իրենց ներքին կանոններին (այսուհետ՝ «Գնումների մասին» հիմնադրույթ) համապատասխան։ «Գնումների մասին» հիմնադրույթը չպետք է հակասի սույն հոդվածում շարադրված նպատակներին ու սկզբունքներին, այդ թվում՝ պետք է հավասար հասանելիություն ապահովի անդամ պետությունների հավանական մատակարարների համար։ Բացառիկ դեպքերում ազգային (կենտրոնական) բանկի բարձրագույն մարմնի որոշմամբ կարող են բացառումներ սահմանվել նշված սկզբունքներից։

«Գնումների մասին» հիմնադրույթը պետք է պարունակի գնումներին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ գնումների ընթացակարգերը նախապատրաստելու և իրականացնելու կարգը (ներառյալ գնման եղանակները) և դրանք կիրառելու պայմանները, պայմանագրեր կնքելու կարգը։

Ընդ որում, «Գնումների մասին» հիմնադրույթը և անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից պլանավորվող և իրականացված գնումների վերաբերյալ տեղեկությունները տեղադրվում են ինտերնետ ցանցում՝ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի պաշտոնական կայքերում՝ «Գնումների մասին» հիմնադրույթով սահմանված կարգով։

Բաժին XXIII

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։