Հոդված 57
Հոդված 57
Սանիտարական միջոցառումների իրականացումը
1. Սանիտարական միջոցառումներն իրականացվում են անձանց, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա՝ Հանձնաժողովի ակտերի համաձայն արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկում ընդգրկված և սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների) նկատմամբ:
2. Պետական սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) նկատմամբ սահմանվում են միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներ և ընթացակարգեր։
Այն արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջները, որոնց վերաբերյալ մշակվում են Միության տեխնիկական կանոնակարգեր, ընդգրկվում են Միության տեխնիկական կանոնակարգերում՝ Հանձնաժողովի ակտերին համապատասխան։
3. Միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջների ու ընթացակարգերի մշակման, հաստատման, փոփոխության և կիրառման կարգը հաստատվում է Հանձնաժողովի կողմից։
4. Բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցությունն ապահովելու նպատակով բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների կողմից իրականացվում է պետական սանիտարահամաճարակային վերահսկողություն (հսկողություն)՝ անդամ պետությունների օրենսդրությանը և Հանձնաժողովի ակտերին համապատասխան։
Բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինները կարող են պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնել Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ, պետական սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) շրջանակներում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։