Անցնել բովանդակությանը

Հոդված 81

գործել է մինչև 2022-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 81

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումը

1. Անդամ պետություններն իրականացնում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի փուլ առ փուլ ձևավորումը զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկական համակարգերի հիման վրա՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 104-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված անցումային դրույթները։

2. Անդամ պետությունները մշակում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման հայեցակարգն ու ծրագիրը, որոնք հաստատվում են Բարձրագույն խորհրդի կողմից։

3. Անդամ պետությունները Միության շրջանակներում կնքում են ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիր, որը հիմնված է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման հաստատված հայեցակարգի և ծրագրի դրույթների վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։