Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Մաքսային տուրքեր

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Մաքսային տուրքեր

1. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից միջազգային չվագծերում շահագործվող օդանավերը, ինչպես նաև դրանց ցուցակագրված գույքը, վառելանյութի պաշարները և քսանյութերը, պահեստամասերն ու օդանավի պաշարները (ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները և ծխախոտեղենը), նման օդանավերում եղած մյուս մթերքները մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանելուց հետո կազատվեն ամեն տեսակ մաքսատուրքերից և մյուս հարկերից ու գանձումներից` պայմանով, որ այդ նյութերը, գույքը ու պաշարները մնան օդանավի մեջ մինչև դրանց վերաարտահանումը:

2. Նման մաքսերից, հարկերից ու գանձումներից, բացառությամբ տրամադրվող սպասարկման պահպանման և մաքսային ձևակերպումների համար գանձումների, կազատվեն նաև`

ա) օդանավի այն պաշարները, որոնք վերցվել են մի Պայմանավորվող կողմի տարածքում` նշված Պայմանավորվող կողմի իշխանությունների սահմանած չափաբաժինների սահմաններում և նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության պայմանագրային չվագծերում շահագործվող օդանավում օգտագործման համար,

բ) այն պահեստամասերը և հաշվեցուցակային գույքը, որոնք մյուս Պայմանավորվող կողմի տարածք են բերվել նշանակված ավիաընկերության պայմանագրային չվագծերում օգտագործվող օդանավի տեխնիկական սպասարկման կամ նորոգման համար,

գ) պայմանագրային չվագծերում շահագործվող օդանավի կողմից օգտագործման համար նախատեսված այն վառելանյութն ու քսանյութերը, որոնք օդանավ են վերցվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, եթե անգամ այդ պաշարներն օգտագործվեն նրա տարածքի սահմաններով անցնող երթուղու հատվածում, ուր դրանք վերցվել են օդանավ,

դ) փաստաթղթերը, որոնք օգտագործվում են մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից, ներառյալ ավիատոմսերը, ավիաբեռնագրերը, ինչպես նաև գովազդային նյութերը, որոնք անվճար տարածվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրա:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված նյութերը, ըստ պահանջի, կարող են դրվել մաքսային մարմինների հսկողության տակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։