Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Շահագործման գործողության թույլտվության դադարեցնելը կամ չեղյալ հայտարարելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Շահագործման գործողության թույլտվության դադարեցնելը կամ չեղյալ հայտարարելը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա չեղյալ հայտարարել սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանված թռիչքի թույլտվությունը կամ դադարեցնել իրավունքներից օգտվելը, որոնք տրամադրված են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը, կամ պահանջել այնպիսի պայմանների կատարում, որոնք նա անհրաժեշտ կհամարի այդ իրավունքներից օգտվելիս`

ա) ամեն դեպքում, երբ նա համոզված չէ, որ ավիաընկերության նկատմամբ նյութական սեփականության իրավունքը և իրական վերահսկողությունը պատկանում են Պայմանավորվող կողմին, որը նշանակել է այդ ավիաընկերությանը, նրա մարմիններին կամ քաղաքացիներին, կամ

բ) այն դեպքում, եթե այդ ավիաընկերությունը որևէ այլ ձևով չի պահպանում այն Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որը տրամադրել է այդ իրավունքները, կամ

գ) այն դեպքում, եթե այդ ավիաընկերությունը չի պահպանում սույն Համաձայնագրով նախատեսված պայմանները:

2. Եթե իրավունքները դադարեցնելը, թույլտվության անհապաղ չեղյալ հայտարարելը կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանները կատարելու պահանջը անհրաժեշտ չեն օրենքների ու կանոնների հետագա խախտումների կանխման համար, ապա այն իրավունքները, որոնց մասին ասվում է նշված կետում, կօգտագործվեն միայն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև խորհրդակցություններից հետո: Այդպիսի խորհրդակցություններն ավիացիոն իշխանությունների միջև պետք է տեղի ունենան, հարցման օրվանից հաշված, հնարավոր կարճ ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։