Հոդված 12. Հաշվարկներ և եկամուտների փոխանցումներ
Հոդված 12. Հաշվարկներ և եկամուտների փոխանցումներ
1. Նշանակված ավիաուղիների միջև հաշվարկները կկատարվեն Պայմանավորվող կողմերի միջև գործող հաշվարկների ու վճարումների վերաբերյալ համաձայնագրերին համապատասխան:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը իրավունք է տրամադրում ազատորեն փոխանցելու ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցված գումարները, որոնք ստացել են այդ ավիաընկերությունները պայմանագրային չվագծերը շահագործելիս: Այդ գումարները չեն ենթարկվի որևէ հարկման, բացառությամբ ընդունված վճարների, որոնք գանձվում են բանկերի կողմից փոխանակումներ և փոխանցումներ իրականացնելու համար:
3. Այդպիսի փոխանցումը պետք է կատարվի Պայմանավորվող կողմերի միջև գործող` հաշվարկների և վճարումների մասին համաձայնագրերի դրույթներին համապատասխան: Այդպիսի համաձայնագրի կամ համաձայնագրում համապատասխան դրույթների բացակայության դեպքում փոխանցումը պետք է իրականացվի ազատ փոխարկվող տարադրամով` պաշտոնական փոխանակման փոխարժեքով` Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան: