Հոդված 20. Ուժի մեջ մտնելը
Հոդված 20. Ուժի մեջ մտնելը
1. Սույն Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով և ժամանակավորապես կիրառվում է ստորագրման պահից:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով անհրաժեշտ ընթացակարգերը ազգային օրենսդրությանը համապատասխան կատարման մասին վերջին ծանուցման ստացման պահից:
Կատարված է Երևան քաղաքում 1995 թվականի դեկտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի նոյեմբերի 27-ից:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՎԵԼՎԱԾ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին
1. Երթուղիներ, որոնք կշահագործվեն երկու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից.
Մեկնման վայրեր - Երևան և ուրիշ վայրեր Հայաստանի Հանրապետությունում,
որոնք բաց են միջազգային թռիչքների համար և կհամաձայնեցվեն լրացուցիչ
Միջանկյալ վայրեր - վայրեր երրորդ երկրներում
Ժամանման վայրեր - Մինսկ և ուրիշ վայրեր Բելառուսի Հանրապետությունում, որոնք բաց են
միջազգային թռիչքների համար և կհամաձայնեցվեն լրացուցիչ
Վայրեր Բելառուսի
Հանրապետության
սահմաններից դուրս - վայրեր երրորդ երկրներում
2. Երթուղիներ, որոնք կշահագործվեն երկու ուղղություններով Բելառուսի Հանրապետության նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից.
Մեկնման վայրեր - Մինսկ և ուրիշ վայրեր Բելառուսի Հանրապետությունում,
որոնք բաց են միջազգային թռիչքների համար և կհամաձայնեցվեն լրացուցիչ
Միջանկյալ վայրեր - վայրեր երրորդ երկրներում
Ժամանման վայրեր - Երևան և ուրիշ վայրեր Հայաստանի Հանրապետությունում,
որոնք բաց են միջազգային թռիչքների համար և կհամաձայնեցվեն լրացուցիչ
Վայրեր Հայաստանի Հանրապետության
սահմաններից դուրս - վայրեր երրորդ երկրներում
Ծանոթություն`
ա) մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության իրավունքը ուղևորների, բեռների և փոստի փոխադրումների իրականացումը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող վայրերի միջև և երրորդ երկրի վայրերի միջև կլինի առանձին պայմանավորվածության առարկա երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից,
բ) պայմանագրային չվագծերը շահագործելիս թռիչքների հաճախականությունը, օդանավերի տեսակները և առևտրական (կոմերցիոն) պայմանները կսահմանվեն նշանակված ավիաընկերությունների միջև համաձայնությամբ և կներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հավանությանը,
գ) «երկրի սահմաններից դուրս վայրերը» կորոշվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև համաձայնությամբ,
դ) չարտերային, լրացուցիչ և հատուկ չվերթերը կարող են իրականացվել ավիաընկերության նախնական հայտագրի համաձայն, այդ հայտագիրը պետք է տրվի մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին` դրանց համապատասխան նորմատիվ փաստաթղթերով չարտերային, լրացուցիչ և հատուկ չվերթեր կատարելու համաձայն: