Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Համաձայնագրի գործողության դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Համաձայնագրի գործողության դադարեցումը

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցման միջոցով իրազեկել մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Միաժամանակ նույնպիսի բովանդակությամբ ծանուցագիր պետք է ուղարկվի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է նման ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու պահից տասներկու ամիս անց, եթե Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին նշված ծանուցումը մինչև այդ ժամանակահատվածի լրանալը հետ չի վերցվում Կողմերի երկուստեք համաձայնությամբ: Եթե ծանուցագիրն ստանալու մասին մյուս Կողմի հաստատումը չի ստացվի, ապա ծանուցագիրն ստացված է համարվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում այն ստանալուց 14 օր հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։