Հոդված 17. Համաձայնագրի փոփոխումը
Հոդված 17. Համաձայնագրի փոփոխումը
Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը առաջարկի փոփոխել սույն Համաձայնագիրը կամ դրան կից Հավելվածը, Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև կանցկացվեն առաջարկվող փոփոխությունների հետ կապված խորհրդակցություններ: Խորհրդակցությունները պետք է սկսվեն դրանց անցկացման հարցումի ամսաթվից հաշված` վաթսուն (60) օրվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները չպայմանավորվեն այդ ժամկետի երկարաձգման մասին: Համաձայնագրի ուղղումներն ուժի մեջ են մտնում դիվանագիտական ուղիներով հայտարարագրերի փոխանակումից հետո: Հավելվածի ուղղումները կարող են ընդունվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև համաձայնեցվելուց հետո: