Հոդված 6. Օրենքների և կանոնների կիրարկելիությունը
Հոդված 6. Օրենքների և կանոնների կիրարկելիությունը
1. Մի Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որոնք կարգավորում են միջազգային թռիչքներ կատարող օդանավերի ժամանումը կամ մեկնումը իր տարածքից, այդ օդանավերի շահագործումը կամ օդագնացությունը դրանց ժամանման պահին` իր տարածքների սահմաններում, կկիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) օդանավերի վրա:
2. Մի Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որոնք վերաբերում են միջազգային փոխադրումներին, կարգավորում են ուղևորների, անձնակազմերի, բեռների և փոստի ժամանումը, ուղարկումն ու նրա տարածքում գտնվելը և, մասնավորապես, մաքսային, անձնագրային, արժութային ու սանիտարական կանոններին վերաբերող ձևականությունները, կկիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավերի ուղևորների, անձնակազմերի, բեռների ու փոստի նկատմամբ առաջին Պայմանավորվող կողմի տարածքի սահմաններում դրանց գտնվելու ընթացքում: Պայմանավորվող կողմերի քաղաքացիների նկատմամբ կկիրառվի ժամանելու, մնալու և մեկնելու պարզեցված կարգ, եթե մի Պայմանավորվող կողմը կամ երկու Պայմանավորվող կողմերը այլ որոշում չեն ընդունի: Երկու Պայմանավորվող կողմերի միջև սույն կետում նշված հարցերը կարգավորող հատուկ համաձայնագիր կնքելու դեպքում, որը երկու Պայմանավորվող կողմերի համար պարտադիր կլինի, կկիրառվեն սույն հատուկ Համաձայնագրի դրույթները: