Հոդված 9. Պայմանագրային չվագծերի անվտանգ շահագործման ապահովման համար պայմանները, սկզբունքները և միջոցները
Հոդված 9. Պայմանագրային չվագծերի անվտանգ շահագործման ապահովման համար պայմանները, սկզբունքները և միջոցները
1. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին կտրամադրվեն սահմանված երթուղիներով պայմանագրային չվագծերի շահագործման արդարացի և հավասար պայմաններ իրենց համապատասխան տարածքների միջև:
2. Պայմանագրային չվագծերը շահագործելիս Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերությունը պետք է հաշվի առնի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության շահերը այն նկատառումով, որ վնաս չպատճառի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության փոխադրման աշխատանքներին, որը շահագործում է այդ նույն երթուղու չվագիծը կամ նրա մի մասը:
3. Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների կողմից սահմանված երթուղիներով սպասարկվող պայմանագրային չվագծերը պետք է համապատասխանեն հասարակական պահանջներին, և յուրաքանչյուր ավիաընկերություն պետք է առաջնահերթ խնդիր ունենա տրամադրելու այնպիսի ծավալներ, որոնք կհամապատասխանեն փոխադրումներում ուղևորների, բեռի և փոստի գոյություն ունեցող և ենթադրվող պահանջներին` իրենց պետության համապատասխան տարածքների միջև:
4. Նշանակված ավիաընկերությունների կողմից իրականացվող փոխադրումները, ըստ սույն Համաձայնագրի, պետք է համապատասխանեն ընդհանուր սկզբունքներին, որոնց համաձայն ծավալը կախված կլինի`
ա) երկրների միջև փոխադրումների պահանջներից, որտեղ սկսվում և ավարտվում են փոխադրումները,
բ) այն շրջանի փոխադրումների պահանջներից, որի վրայով անցնում են ավիաուղիները, և
գ) տարանցիկ (տրանզիտ) փոխադրումների պահանջներից:
5. Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները պայմանագրային չվագծերի անվտանգ և արդյունավետ շահագործումն ապահովելու համար: Այդ նպատակների համար յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) օդանավերին կտրամադրի ռադիոլուսատեխնիկական, օդերևութաբանական և ուրիշ սպասարկումների համար բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ կլինեն պայմանագրային չվագծերը շահագործելու համար:
6. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները պետք է մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին տեղեկություններ տրամադրեն պահեստային և հիմնական օդանավակայանների, օդային ուղիների, կապի համակարգերի և օդագնացության միջոցների, օդային երթևեկության շահագործման կարգավորման և ուրիշ հարցերի մասին` այն ծավալներով, որոնք անհրաժեշտ են պայմանագրային չվագծերում օդանավերի անվտանգ և արդյունավետ շահագործման համար: