Հոդված 10. Սակագներ
Հոդված 10. Սակագներ
1. Սակագները ցանկացած պայմանագրային չվագծերում և սակագները ուրիշ ավիաընկերությունների սահմանված երթուղու ցանկացած մասի համար պետք է սահմանել` հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, այդ թվում` շահագործման ծախսերը, շահույթը, ավիագծի բնութագիրը (օրինակ` արագությունը և հարմարությունը): Այդ սակագները պետք է սահմանվեն սույն հոդվածի ներքոհիշյալ պայմաններին համապատասխան:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները, ինչպես նաև այդ սակագներից գործակալական վերադիր (կոմիսիոն) չափը պետք է հնարավորության դեպքում համաձայնեցվեն երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների միջև, յուրաքանչյուր սահմանված երթուղիներով, ուրիշ ավիաընկերությունների հետ խորհրդակցելուց հետո, որոնք շահագործում են ամբողջ երթուղին կամ նրա մի մասը: Այդպիսի համաձայնություն ձեռք կբերվի սահմանված սակագների համապատասխան մեխանիզմի օգտագործման ուղիով, որը կիրառվում է ԻԱՏԱ-ի կողմից: Այդ ձևով համաձայնեցված սակագները ենթակա են հաստատման Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից:
3. Եթե նշանակված ավիաընկերությունները չեն կարող համաձայնել այդպիսի սակագներից ցանկացածի վերաբերյալ, կամ ինչ-որ այլ պատճառով սակագինը չի կարող համաձայնեցվել, սույն հոդվածի 2-րդ կետի պայմաններին համապատասխան, Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է փորձեն սակագինը սահմանել իրենց միջև պայմանավորվածությամբ:
4. Եթե ավիացիոն իշխանությունները, սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, չեն կարող համաձայնության հասնել իրենց ներկայացրած որևէ սակագնի հաստատման հարցում կամ, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, իրենց ներկայացված որևէ սակագնի սահմանման շուրջը, ապա այդ տարաձայնությունները պետք է կարգավորվեն սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի պայմաններին համաձայն:
5. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան սահմանված սակագները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, քանի դեռ, սույն հոդվածի պայմաններին համապատասխան, նոր սակագներ չեն սահմանվել: