Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Ավիաընկերությունների ներկայացուցիչներ, փոխադրումների վաճառք

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Ավիաընկերությունների ներկայացուցիչներ, փոխադրումների վաճառք

1. Պայմանագրային չվագծերի շահագործումն ապահովելու համար մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը իրավունք է տրամադրվում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բացել իր ներկայացուցչությունները` անհրաժեշտ վարչական, առևտրական (կոմերցիոն) և տեխնիկական անձնակազմով:

2. Սույն հոդվածում նշված անձնակազմը պետք է կազմված լինի Պայմանավորվող կողմերի պետությունների քաղաքացիներից կամ երրորդ երկրի քաղաքացիներից` Պայմանավորվող կողմերի օրենսդրությանը համապատասխան: Այդ անձնակազմի թվաքանակը կսահմանվի Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև համաձայնությամբ:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը իրավունք կունենա վաճառելու օդային փոխադրումները, մյուս Պայմանավորվող կողմի օրենքներին ու կանոններին համապատասխան, փոխադրման սեփական փաստաթղթերով, որոնք վաճառվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ինչպես նաև` դրանք վաճառելու համար նշանակել գործակալներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։