Հոդված 3. Իրավունքներ
Հոդված 3. Իրավունքներ
1. Պայմանավորող կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերությունը սահմանված երթուղիներով պայմանագրային չվագծերը շահագործելիս օգտվելու է հետևյալ իրավունքներից`
ա) անվայրէջք թռիչք կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով,
բ) վայրէջքներ կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ոչ առևտրային (ոչ կոմերցիոն) նպատակներով` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված վայրերում,
գ) վայրէջքներ կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված վայրերում` ուղևորներ, բեռներ, փոստ վերցնելու, բեռնելու և/կամ իջեցնելու, բեռնաթափելու նպատակով, որոնք ուղևորվում են երկու Պայմանավորվող կողմերի տարածքների միջև,
դ) վայրէջքներ կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված վայրերում` ուղևորներ, բեռներ, փոստ վերցնելու, բեռնելու և/կամ իջեցնելու, բեռնաթափելու նպատակով, որոնք ուղևորվում են երրորդ երկրներ կամ երկրներից: Այդպիսի իրավունք կտրամադրվի Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև համաձայնությամբ:
2. Սույն հոդվածում ոչինչ չի դիտվի որպես մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը ուղևորներ, բեռ և փոստ վերցնելու իրավունքի տրամադրում` մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վայրերի միջև դրանք վարձատրման կամ վարձակալության պայմաններով փոխադրելու համար:
3. Օդանավերի թռիչքների երթուղիները պայմանագրային չվագծերով և պետական սահմանի թռիչքի վայրերը սահմանվում են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից` իրենց տարածքում:
4. Տեխնիկական և առևտրական (կոմերցիոն) հարցերը, որոնք վերաբերում են օդանավերի թռիչքների և ուղևորների, բեռի և փոստի փոխադրմանը պայմանագրային չվագծերում, ինչպես նաև հարցերը, որոնք կապված են առևտրական (կոմերցիոն) համագործակցության հետ, մասնավորապես, թռիչքների հաճախականությունը, օդանավերի տեսակները, ավիավառելիքով լիցքավորումները, ֆինանսական հաշվարկները, կորոշվեն նշանակված ավիաընկերությունների միջև պայմանավորվածությամբ:
Պայմանավորվածության բացակայության դեպքում այդ հարցերը կորոշվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից: