Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Տոկոսներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Տոկոսներ

1. Տոկոսները, որոնք առաջանում են Պայմանավորվող Պետությունում և վճարվում են Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն, նման տոկոսները կարող են հարկվել նաև Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ դրանք առաջանում են, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան. բայց եթե ստացողը հանդիսանում է տոկոսների փաստացի սեփականատերը, ապա գանձվող հարկն այդ դեպքում չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 %:

3. Անկախ երկրորդ կետի դրույթներից, Պայմանավորվող Պետությունում առաջացած կառավարության, նախարարությունների, այլ պետական հաստատությունների, տեղական իշխանության մարմինների, Կենտրոնական Բանկի և լիովին Պայմանավորվող մյուս Պետության կառավարության պատկանելության տակ գտնվող բանկերի ստացած տոկոսները կազատվեն հարկումից առաջին հիշատակված Պետությունում:

4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից, անկախ իպոտեկային ապահովումից և պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից և մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից, փոխառության տոմսերից ու պարտատոմսերից, ներառյալ դրանց պարգևավճարներն ու շահումները, կցված այդպիսի արժեթղթերին, պարտատոմսերին և փոխառության տոմսերին: Սույն հոդվածի նպատակների առումով ժամկետանց վճարումների դիմաց գանձվող տուգանքները որպես տոկոսներ չեն դիտվում:

5. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսներ փաստացի ստացողը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ տոկոսների առաջացման աղբյուր հանդիսացող Պայմանավորվող մյուս Պետությունում, այնտեղ գտնվող մշտական կազմավորման միջոցով և պարտապահանջը, որի հիման վրա տոկոսները վճարվում են, իրոք վերաբերում է նման մշտական կազմավորմանը: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

6. Համարվում է, որ տոկոսներն առաջանում են Պայմանավորվող Պետությունում, եթե վճարողն ինքը Պետությունն է, իշխանության տեղական մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն, եթե տոկոսներ վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է թե ոչ, մշտական կազմավորում ունի Պայմանավորվող Պետությունում, որի գործունեության արդյունքում է ստեղծվել պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդ տոկոսների վճարման ծախսերը կատարում է այդ մշտական կազմավորումը, ապա համարվում է, որ այդ տոկոսները առաջանում են այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ գտնվում է մշտական կազմավորումը:

7. Եթե վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ, կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների հետևանքով պարտապահանջին վերաբերող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ միջև, նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն մատնանշված վերջին գումարի նկատմամբ: Այս դեպքում վճարի ավելցուկային մասը առաջվա պես հարկվում է պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։