Հոդված 15. Վարձու աշխատանք
Հոդված 15. Վարձու աշխատանք
1. Հաշվի առնելով սույն Համաձայնագրի 16-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածների դրույթներից աշխատավարձը և նման այլ վարձատրումները, որոնք Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ստանում է վարձու աշխատանքի դիմաց հարկվում են միայն այդ Պետությունում, եթե միայն վարձու աշխատանքը չի իրականացվում Պայմանավորվող մյուս Պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ ձևով, ապա այդ կապակցությամբ առաջացած վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Չնայած 1-ին կետի դրույթներին, Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած վարձատրությունը Պայմանավորվող մյուս Պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց, հարկվում է միայն հիշատակված առաջին Պետությունում, հետևյալ պայմանների միաժամանակ կատարման դեպքում.
ա) ստացողը գտնվում է Պայմանավորվող մյուս Պետությունում, տվյալ ֆինանսական տարում սկսվող կամ ավարտվող, ամբողջությամբ վերցրած 183 օրը չգերազանցող ժամանակահատվածի կամ ժամանակահատվածների ընթացքում, ցանկացած 12-ամսյա ժամկետում,
բ) վարձատրումը կատարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող վարձատուի կողմից կամ նրա անունից,
գ) Պայմանավորվող մյուս Պետությունում վարձատուի ունեցած մշտական ներկայացուցչությունը կամ մշտական բազան չի կրում վարձատրություն կատարելու ծախսերը:
3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, օդային, գետային նավում կամ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտում իրականացվող վարձու աշխատանքի հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության գրանցված գրասենյակը: