Հոդված 17. Արվեստի աշխատողներ և մարզիկներ
Հոդված 17. Արվեստի աշխատողներ և մարզիկներ
1. Անկախ 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներից, եկամուտը, որը ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը որպես արվեստի աշխատող (թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության դերասան, երաժիշտ) կամ որպես մարզիկ Պայմանավորվող մյուս Պետությունում իրականացվող իր անձնական` որպես այդպիսին, գործունեությունից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Եթե արվեստի աշխատողի կամ մարզիկի, որպես այդպիսին իրականացվող անհատական գործունեությունից առաջացած եկամուտը հաշվարկվում է ոչ թե արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա, չնայած սույն Համաձայնագրի 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, այդ եկամուտը կարող է հարկվել այն Պետությունում, որտեղ այդ արվեստի աշխատողը կամ մարզիկը իրականացնում են գործունեությունը:
3. Չնայած առաջին և երկրորդ կետերի դրույթներին, Պայմանավորվող մյուս Պետությունում արվեստի աշխատողի կամ մարզիկի կատարողական գործունեությունից ստացած եկամուտը, Պայմանավորվող Պետությունների կառավարությունների միջև կնքված մշակութային համաձայնագրի շրջանակներում, մյուս Պետությունում կազատվի հարկումից: