Հոդված 4. Ռեզիդենտ
Հոդված 4. Ռեզիդենտ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «Պայմանավորվող Պետության ռեզիդենտ» արտահայտությունը նշանակում է ցանկացած անձ, որը Պետության օրենսդրության համաձայն այնտեղ ենթակա է հարկման բնակության, մշտական տեղակայման, գրանցման վայրի կամ այլ նմանատիպ չափանիշների հիման վրա:
2. Եթե, սույն հոդվածի առաջին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձը Պայմանավորվող երկու Պետություններում էլ ռեզիդենտ է, ապա նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.
ա) նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ ունի մշտական կացարան:
Եթե նա Պայմանավորվող երկու Պետություններում էլ ունի մշտական կացարան, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ ունի առավել սերտ անձնական և տնտեսական կապեր (կենսական շահերի կենտրոն).
բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն, կամ եթե նա Պայմանավորվող Պետություններից և ոչ մեկում էլ չունի մշտական կացարան, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է.
գ) եթե նա սովորաբար երկու Պետությունում էլ բնակվում է, կամ եթե նա սովորաբար չի բնակվում դրանցից և ոչ մեկում, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է.
դ) եթե նա Պայմանավորվող երկու Պետություններում էլ քաղաքացի է կամ նրանցից և ոչ մեկում էլ քաղաքացի չէ, ապա Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները լուծում են տվյալ հարցը փոխադարձ համաձայնությամբ:
3. Այն դեպքում, երբ առաջին կետի դրույթների համաձայն, ֆիզիկական անձ չհանդիսացողը Պայմանավորվող երկու Պետություններում էլ ռեզիդենտ է, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ գտնվում է նրա գրանցված գրասենյակը: