Հոդված 24. Անխտրականություն
Հոդված 24. Անխտրականություն
1. Պայմանավորվող Պետության ազգային անձինք չեն ենթարկվի Պայմանավորվող մյուս Պետությունում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան հարկումը կամ դրա հետ կապված պարտավորության կատարումը, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել Պայմանավորվող մյուս Պետության ազգային անձինք միևնույն պայմանների դեպքում: Այս դրույթը, չնայած առաջին Հոդվածի դրույթներին, կիրառվում է նաև, Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ:
2. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի Պայմանավորվող մյուս Պետությունում ունեցած մշտական ներկայացուցչության հարկումը չի կարող պակաս բարենպաստ լինել Պայմանավորվող այդ մյուս Պետությունում, քան այդ մյուս Պետությունում նույնատիպ գործունեություն իրականացնող ռեզիդենտի հարկումը:
3. Պայմանավորվող Պետության ձեռնարկությունները, որոնց գույքը ամբողջովին կամ մասամբ պատկանում է Պայմանավորվող մյուս Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակի կամ անուղղակի վերահսկվում են այդ մյուս Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է նշված առաջին Պետությունում ենթարկվեն որևէ հարկման կամ դրանց հետ կապված ցանկացած պարտավորությունների, այլ կամ ավելի բարձր հարկման կամ նրա հետ կապված պարտավորությունների, քան նշված առաջին Պետության այլ նման ձեռնարկությունները:
4. Սույն դրույթները չպետք է մեկնաբանվեն, որպես Պայմանավորվող Պետությանը Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտի նկատմամբ հարկման առումով անհատական զեղչեր, հանումներ և արտոնություններ պարտավորեցնող, որոնք այդ Պետությունը տրամադրում է սեփական ռեզիդենտներին, նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան պարտականությունների հիման վրա: