Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Կրկնակի հարկումը բացառելու մեթոդ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Կրկնակի հարկումը բացառելու մեթոդ

1. Եթե Պայմանավորվող Պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կարող են հարկվել Պայմանավորվող մյուս Պետությունում, ապա առաջին հիշատակված Պետությունը թույլ կտա.

ա) այդ ռեզիդենտի եկամտահարկից հանել մյուս Պետությունում վճարված եկամտահարկին հավասար գումար,

բ) այդ ռեզիդենտի գույքահարկից հանել այդ մյուս Պետությունում վճարված գույքահարկին հավասար գումար:

Այդպիսի հանումները, երկու դեպքում էլ, չպիտի գերազանցեն մինչև հանումի տրամադրումը հաշվարկված եկամուտի կամ գույքի հարկի մասը, որը կախված հանգամանքներից կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացվող եկամուտը կամ գույքը ազատված է այդ Պետությունում, ապա այդ Պետությունը, այնուամենայնիվ, կարող է այդ ռեզիդենտի գույքի կամ եկամուտի մնացած մասի վրա տարածվող հարկի գումարը հաշվարկելիս ուշադրություն դարձնել հարկումից ազատված եկամուտի կամ գույքի վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։