Անցնել բովանդակությանը

Հոդված 21. Այլ եկամուտներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Այլ եկամուտներ

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի եկամուտների սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում որոշակիորեն չհիշատակվող տեսակները, հարկվում են միայն Պայմանավորվող այդ Պետությունում, բացառությամբ եթե այդպիսի եկամուտը առաջացել է Պայմանավորվող մյուս Պետության աղբյուրներից: Եթե այդպիսի եկամուտը առաջացել է Պայմանավորվող մյուս Պետության աղբյուրներից, ապա այդ դեպքում այն կարող է հարկվել նաև այդ մյուս Պետությունում:

2. 1-ին կետի դրույթը չի կիրառվում միայն 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից եկամուտի նկատմամբ, եթե նման եկամուտներ ստացողը համարվում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտ և Պայմանավորվող մյուս Պետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն այնտեղ գտնվող մշտական կազմավորման միջոցով և գույքը կամ իրավունքը, որի հետ կապված ստացվել է եկամուտը, իրոք կապված են այդպիսի մշտական կազմավորման հետ: Այդ դեպքում, եկամտի տեսակները հարկվում են Պայմանավորվող մյուս Պետությունում համաձայն սեփական օրենսդրության, կախված հանգամանքներից, կիրառվում են 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։