Հոդված 20. Դասախոսներ և ուսանողներ
Հոդված 20. Դասախոսներ և ուսանողներ
1. Վճարումները, որոնք Պայմանավորվող Պետության քաղաքացի հանդիսացող և Պայմանավորվող մյուս Պետությունում բացառապես ուսանելու կամ նախապատրաստվելու նպատակով գտնվող ուսանողը կամ պրակտիկանտը ստանում են կենսաապահովման, կրթության ստացման կամ ուսանելու նպատակով չեն հարկվում այդ մյուս Պետությունում, եթե այդ վճարումների աղբյուրը գտնվում է Պայմանավորվող այդ մյուս Պետության սահմաններից դուրս:
2. Նմանապես, Պայմանավորվող Պետության ազգային անձ համարվող և ներկայումս Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող ուսուցիչը կամ հրահանգիչը, որոնց գտնվելու հիմնական նպատակը կրթելն ու գիտահետազոտական հետազոտություններ կատարելն է 2 տարին չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում ազատվում են հարկումից այդ մյուս Պետությունում, ինչպես նաև ուսուցանելու կամ գիտական հետազոտությունների հետ կապված անհատական ծառայությունների համար վարձատրությունները, եթե այդպիսի վճարումները կատարվել են այդ մյուս Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից: Սույն կետը չի կիրառվի հետազոտություններից եկամուտների նկատմամբ, եթե այդպիսի հետազոտությունները նախատեսված են հիմնականում հատուկ անձի կամ անձանց մասնավոր շահի համար: