Հոդված 22. Գույք
Հոդված 22. Գույք
1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի սեփականություն համարվող, Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող և որպես անշարժ (6-րդ հոդվածում) ներկայացված գույքը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Պայմանավորվող Պետության ձեռնարկության պատկանելության տակ գտնվող Պայմանավորվող մյուս Պետության մշտական ներկայացուցչության առևտրային գույքի մաս կազմող կամ Պայմանավորվող մյուս Պետությունում անկախ անհատական ծառայություններ մատուցելու նպատակով Պայմանավորվող Պետության ռեզիդենտի տրամադրության տակ գտնվող հաստատուն բազային վերաբերող շարժական գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Գույքը, ներկայացված միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային, օդային նավերի, ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտների կամ այդպիսի ծովային, գետային, օդային նավերի, ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտային միջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի տեսքով, կհարկվի միայն այդ Պայմանավորվող Պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության գրանցված գրասենյակը:
4. Ընկերության գլխավորապես Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքից կազմված գույքը` ներկայացված բաժնետոմսերի կամ ընկերության այլ կորպորատիվ իրավունքների տեսքով, կարող է հարկվել այդ Պայմանավորվող Պետությունում:
5. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը հարկվում են միայն այդ Պետությունում: