Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Շահաբաժիններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Շահաբաժիններ

1. Շահաբաժինները, որոնք վճարում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն, նման շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող Պետությունում, ում ռեզիդենտն է համարվում շահաբաժիններ վճարող ընկերությունը, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան. բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է, ապա գանձվող հարկը չպետք է գերազանցի.

ա) շահաբաժինների համախառն գումարի 10 %: Եթե ստացող-ընկերությունը (բացառությամբ ընկերակցությունների) համարվում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 25 %-ի սեփականատերը,

բ) շահաբաժինների համախառն գումարի 15 %, մնացած բոլոր դեպքերում:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործելիս նշանակում է եկամուտ` բաժնետոմսերից, բաժնետոմսերի «օգտագործումից» կամ իրավունքների «օգտագործումից» հիմնադիրների բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցության իրավունք տվող այլ իրավասությունից, ինչպես նաև այլ կորպորատիվ իրավունքներից, որոնք ենթակա են նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը, այն Պետության օրենսդրությանը համաձայն, որի ռեզիդենտն է հանդիսանում շահույթի բաշխումը իրականացնող ընկերությունը:

4. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում Պայմանավորվող մյուս Պետությունում, որտեղ ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող, համապատասխանաբար, մշտական կազմավորման կամ հաստատուն բազայի միջոցով, և մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները իրոք վերաբերվում են նման մշտական կազմավորմանը կամ հաստատուն բազային: Այդ դեպքում, իրավիճակից կախված, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները:

5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ համարվող ընկերությունը շահույթ է ստանում Պայմանավորվող մյուս Պետությունում, վերջինս կարող է լիովին ազատել այդ ընկերության վճարած շահաբաժինները հարկումից, բացառությամբ, եթե այդ շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ եթե մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրոք վերաբերում է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական կազմավորմանը և չբաշխված շահույթից հարկեր չգանձել, անգամ եթե շահաբաժինները վճարվում են կամ չբաշխված շահույթը լիովին կամ մասամբ կազմված է այդ մյուս Պետությունում կազմավորվող շահույթից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։