Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Ռոյալտի

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Ռոյալտի

1. Պայմանավորվող Պետությունում առաջացած և Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին վճարված ռոյալտին կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն, այդպիսի ռոյալտին կարող է հարկվել նաև Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ դրանք առաջանում են, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը հանդիսանում է ռոյալտիի փաստացի սեփականատերը, ապա գանձվող հարկն այդ դեպքում չպետք է գերազանցի ռոյալտիի համախառն գումարի 5 %:

3. «Ռոյալտի» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է փոխհատուցման տեսքով ստացվող ցանկացած տեսակի վճարումներ գրականության, արվեստի և գիտության ցանկացած ստեղծագործության (ներառյալ կինոնկարները), ռադիոյի և հեռուստատեսության համար ձայնագրությունները, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, դիզայնի կամ մոդելի, պլանի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի հեղինակային իրավունքներից, արդյունաբերական, կոմերցիոն, գիտական սարքավորումներից կամ արդյունաբերական, կոմերցիոն, գիտական փորձի վերաբերյալ տեղեկությունից օգտվելու կամ օգտագործելու համար իրավունքի տրամադրման դիմաց:

4. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալտիի փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում ռոյալտիի աղբյուր հանդիսացող Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող մշտական կազմավորման միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց նկատմամբ վճարվում է ռոյալտին իրոք կապված են այդպիսի մշտական կազմավորման հետ: Այդ դեպքում, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները:

5. Համարվում է, որ ռոյալտին առաջանում է Պայմանավորվող Պետությունում, եթե վճարող են հանդիսանում ինքը Պետությունը, իշխանության տեղական մարմինը կամ այդ Պայմանավորվող Պետության ռեզիդենտը: Եթե ռոյալտի վճարող անձը, անկախ այն բանից, Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է թե ոչ, այնտեղ մշտական կազմավորում ունի, որի ռոյալտի առաջացնող գույքը կամ իրավունքը իրոք կապված են ռոյալտի վճարելու պարտավորության հետ, և վճարման ծախսերը կրում է այդ մշտական կազմավորումը, ապա համարվում է, որ այդ ռոյալտին առաջացել է Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական կազմավորումը:

6. Եթե, վճարողի և ռոյալտիի փաստացի սեփականատիրոջ միջև կամ նրանց երկուսի և երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, վճարվող ռոյալտին գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և ռոյալտիի փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն նշված վերջին գումարի նկատմամբ: Այս դեպքում վճարի ավելցուկային մասն առաջվա պես հարկվում է Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն, հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։