Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճը

1. Պայմանավորվող Պետությունում գտնվող, 6-րդ հոդվածում սահմանված, անշարժ գույքի օտարումից ստացած Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտի եկամուտները կարող են հարկվել այդ Պետությունում:

2. Պայմանավորվող Պետության ձեռնարկության տնօրինության տակ գտնվող մշտական կազմավորման կոմերցիոն գույքի մաս կազմող կամ անկախ ծառայությունների մատուցման համար Պայմանավորվող մյուս Պետությունում օգտագործվող շարժական գույքի, այդ թվում նման մշտական կազմավորման (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) եկամուտները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, օդային, գետային նավերի կամ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև այդպիսի ծովային, օդային կամ գետային նավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտի շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից Պայմանավորվող Պետության ձեռնարկության ստացած եկամուտները հարկվում են միայն այդ Պայմանավորվող Պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության գրանցված գրասենյակը:

4. Պայմանավորվող Պետության ձեռնարկության ստացած եկամուտները բաժնետոմսերի կամ այն ընկերության այլ կորպորատիվ իրավունքների օտարումից, ում գույքը ուղղակի կամ անուղղակի գլխավորապես կազմված է Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ Պետությունում:

5. Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ կետերում չնշված ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած եկամուտները, հարկվում են միայն Պայմանավորվող այն Պետությունում, ում ռեզիդենտն է գույք օտարողը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։