Հոդված 14. Անկախ անհատական ծառայություններ
Հոդված 14. Անկախ անհատական ծառայություններ
1. Եկամուտը, որը ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը մասնագիտական ծառայությունների մատուցումից կամ այլ, անկախ բնույթի համանման գործունեությունից, հարկվում է միայն այդ Պայմանավորվող Պետությունում, բացառությամբ այն դեպքի, երբ նա իր գործունեությունն իրականացնելու համար Պայմանավորվող մյուս Պետությունում տնօրինության տակ ունի կանոնավոր օգտագործվող մշտական բազա: Եթե նա ունի այդպիսի հաստատուն բազա` եկամուտը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այդ հաստատուն բազային վերաբերող մասով:
2. «Մասնագիտական ծառայություններ» արտահայտությունը ներառում է մասնավորապես, անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ դասախոսական, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների, հաշվապահների, աուդիտորների գործունեությունը: