Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Հարկեր, որոնց վրա տարածվում է համաձայնագիրը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Հարկեր, որոնց վրա տարածվում է համաձայնագիրը

1. Սույն Համաձայնագիրը տարածվում է յուրաքանչյուր Պայմանավորվող Պետության կամ իշխանության տեղական մարմինների կողմից եկամուտներից և գույքից գանձվող հարկերի վրա, անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտներից և գույքից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր արժեքից կամ եկամուտների և գույքի առանձին տարրերից, այդ թվում շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներից գանձվող, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի ընդհանուր գումարից գանձվող հարկերը, ինչպես նաև գույքի արժեքաճից հարկերը:

3. Սույն համաձայնագիրը տարածվում է մասնավորապես հետևյալ` գոյություն ունեցող հարկերի վրա.

ա) Հայաստանի կիրարկմամբ.

(I) շահութահարկ,

(II) եկամտահարկ,

(III) գույքահարկ,

(IV) հողի հարկ,

(հետայսու` «Հայկական հարկ»)

բ) Իրանի կիրարկմամբ.

(I) եկամտահարկ,

(II) գույքահարկ (հետայսու` «Իրանի Իսլամական Հանրապետության ուղղակի հարկ»):

4. Սույն Համաձայնագիրը պետք է կիրառվի նաև սույն հոդվածի 1-ին կետի սահմանման համապատասխան դասակարգված, բնույթով նմանատիպ կամ նույնական ցանկացած այլ հարկերի նկատմամբ, որոնք գանձվելու են ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն սույն Համաձայնագրի ստորագրումից հետո: Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները ժամանակին կծանուցեն միմյանց իրենց հարկային օրենսդրությունում կատարված փոփոխությունների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։