Հոդված 25. Փոխհամաձայնեցման արարողակարգը
Հոդված 25. Փոխհամաձայնեցման արարողակարգը
1. Եթե Պայմանավորվող Պետության ռեզիդենտը համարում է, որ Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները բերում են կամ կբերեն նրա` սույն Համաձայնագրին ոչ համապատասխան հարկմանը, ապա նա կարող է, այդ Պետությունների ազգային օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել քննարկման համար իր գործը Պայմանավորվող այն Պետության իրավասու մարմնին, ում ռեզիդենտը հանդիսանում է կամ, եթե գործը վերաբերում է սույն Համաձայնագրի 24-րդ հոդվածի առաջին կետին, Պայմանավորվող այն Պետության իրավասու մարմնին, ում ազգային անձն է հանդիսանում:
Դիմումը պետք է ներկայացվի երկու տարվա ընթացքում Համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկմանը բերող գործողության մասին առաջին հիշատակման պահից:
2. Եթե իրավասու մարմինը դիմումը կհամարի հիմնավորված կամ եթե չկարողանա հանգել գոհացուցիչ որոշման, կձգտի լուծել հարցը Պայմանավորվող մյուս Պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ, նպատակ ունենալով բացառել Համաձայնագրին ոչ համապատասխան կրկնակի հարկումը:
3. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կձգտեն լուծել բոլոր դժվարություններն ու հակասությունները, որոնք կարող են առաջանալ Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ: Նրանք կարող են նաև, Համաձայնագրով չնախատեսված դեպքերում, խորհրդակցել կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ նախորդ կետերի ըմբռնման մեջ համաձայնության հասնելու նպատակով: Իրավասու մարմինները, խորհրդակցելով, պետք է մշակեն երկկողմանի համապատասխան արարողակարգ, պայմաններ, ձևեր և մեթոդներ, սույն Հոդվածով նախատեսված փոխհամաձայնության արարողակարգի կիրարկման համար: