Անցնել բովանդակությանը

Հոդված 26. Տեղեկությունների փոխանակում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Տեղեկությունների փոխանակում

1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի կամ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրության դրույթների կիրառման համար անհրաժեշտ տեղեկություններ կփոխանակեն հարկերի վերաբերյալ, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը այն չափով, մինչև հարկումը չի հակասում Համաձայնագրին:

Տեղեկությունների փոխանակումը առաջին Հոդվածով չի սահմանափակվում: Պայմանավորվող Պետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես և այդ Պետության ներքին օրենսդրության գծով ստացված տեղեկությունը, և հանձնվում է միայն այն անձանց կամ մարմիններին, ներառյալ դատարանները և վարչական մարմինները, որոնք զբաղված են Համաձայնագրով ընդգրկվող հարկերը գնահատելով կամ գանձելով, հարկադիր բռնագանձումով կամ դատական հետապնդումով կամ բողոքարկումների քննմամբ: Ստացած տեղեկությունը անձինք կամ մարմինները պետք է օգտագործեն միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել այդ տեղեկությունը բաց դատական նիստի ընթացքում կամ իրավաբանական որոշումներ ընդունելիս:

2. Առաջին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող Պետություններին պարտավորեցնող.

ա) անցկացնել այդ կամ Պայմանավորվող մյուս Պետության օրենսդրությանը կամ վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ.

բ) ներկայացնել տեղեկություն, որը հնարավոր չի ստանալ այդ կամ Պայմանավորվող մյուս Պետության օրենսդրության համաձայն կամ սովորական վարչական գործավարության ընթացքում.

գ) ներկայացնել պետական քաղաքականությանը (հասարակարգին) հակասող որևէ առևտրական, արդյունաբերական, ձեռնարկատիրական, մասնագիտական գաղտնիք, առևտրական գործընթաց բացահայտող կամ այդ քաղաքականությանը հակասող տեղեկություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։