Հոդված 27. Օգնություն հարկերի գանձման գործում
Հոդված 27. Օգնություն հարկերի գանձման գործում
1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները պարտավորվում են միմյանց աջակցել սույն Հոդվածում «Պետական եկամուտներ» կոչվող հարկերին վերաբերող տոկոսների, ծախսերի, քաղաքացիական տուգանքների հետ մեկտեղ հարկերի գանձման գործում:
2. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմնի խնդրանքը պետական եկամուտների գանձման գործում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ընդգրկում են այնպիսի վկայականի հանձնումը, որի օժտած լիազորությունները, այդ Պետության օրենքների համաձայն, վերջնականապես որոշեին պետական եկամուտների գանձումը: Սույն հոդվածի նպատակների համար պետական եկամուտների գանձումը համարվում է ամբողջովին որոշված, երբ Պայմանավորվող Պետությունը իրավունք ունի սեփական ներքին օրենսդրության համապատասխան, գանձել պետական եկամուտները, իսկ հարկատուն չունի այդ գանձումը կասեցնելու հետագա իրավունք:
3. Պայմանավորվող Պետության եկամուտների գանձումը Պայմանավորվող մյուս Պետության իրավասու մարմնի կողմից այդ մյուս Պետությունը կատարում է այնպես, ինչպես կգանձեր սեփական եկամուտը այն վերջնականապես որոշված լինելու դեպքում, նրա հարկերի գանձմանը վերաբերող օրենսդրության դրույթներին համապատասխան:
4. Սույն Հոդվածի համաձայն Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի գանձած գումարները փոխանցվում են Պայմանավորվող մյուս Պետության իրավասու մարմնին: Ընդ որում, եթե Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները չեն հանգում այլ որոշման, ապա գանձման ժամանակ օգնության ապահովման սովորական ծախսերը իր վրա է վերցնում առաջին հիշված Պետությունը, իսկ բոլոր արտակարգ ծախսերը` մյուս Պետությունը:
5. Ըստ սույն Հոդվածի պայմանների, եթե պետական եկամուտների գանձումը վերաբերում է մի ժամանակաշրջանի, որի ընթացքում հարկատուն հանդիսացել է Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ, ապա պետական եկամուտների գանձման գործում ոչ մի օգնություն չի ցուցաբերվի:
6. Չնայած երկրորդ (հարկեր, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը) Հոդվածի դրույթներին, սույն Հոդվածի դրույթները վերաբերում են բոլոր հարկերին գանձված Պայմանավորվող Պետության կողմից:
7. Սույն Հոդվածում ոչինչ չի կարող մեկնաբանվել, որպես Պայմանավորվող Պետություններից ցանկացածի վրա սեփական հարկերի գանձման ժամանակ օգտագործվող միջոցներից տարբեր վարչական միջոցների կիրառման կամ հասարակական քաղաքականությանը (հասարակարգին) հակասող պարտավորությունների հանձնարարական: