Հոդված 30. Գործողության դադարեցումը
Հոդված 30. Գործողության դադարեցումը
Սույն Համաձայնագիրը մնում է ուժի մեջ մինչև Պայմանավորվող Պետության կողմից նրա գործողության դադարեցումը: Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Համաձայնագրի գործողությունը` ուժի մեջ մտնելու պահից հինգ տարի անցնելուց հետո ցանկացած ժամանակ, օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ, դիվանագիտական ուղիներով այդ գործողության դադարեցման մասին գրավոր ծանուցում անելով Պայմանավորվող մյուս Պետությանը: Այս դեպքում Համաձայնագիրը դադարեցնում է գործողությունը.
ա) սկզբնաղբյուրի մոտ գանձվող հարկերի նկատմամբ` ծանուցագիրը փոխանցված տարին հաջորդող տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարված գումարների մասով.
բ) եկամուտներից և գույքից գանձվող այլ, այդպիսի հարկման ենթակա, հարկերի նկատմամբ` ծանուցագիրը փոխանցված տարին հաջորդող տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո, հարկման ենթակա տարվա ընթացքում, վճարված կամ հաշվարկված հարկերի նկատմամբ:
Ի վկայություն որի համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրողներս ստորագրեցինք սույն Համաձայնագիրը:
Ստորագրվել է Թեհրանում 1995 թվականի մայիսի 6-ին հայերեն, պարսկերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր բնօրինակներն էլ, հավասարազոր են:
Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ որևէ տարաձայնության դեպքում որպես հիմք ընդունվում է անգլերեն տեքստը:
Հայաստանի Հանրապետության
կառավարություն
Իրանի Իսլամական Հանրապետության
կառավարություն