Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Մշտական կազմավորում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Մշտական կազմավորում

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական կազմավորում» արտահայտությունը նշանակում է գործունեության հաստատուն վայր, որի միջոցով Պայմանավորվող Պետության ռեզիդենտը իր գործունեությունը, ամբողջությամբ կամ մասամբ, իրականացնում է Պայմանավորվող մյուս Պետությունում:

2. «Մշտական կազմավորում» արտահայտությունը գլխավորապես ներառում է.

ա) ղեկավարման վայր,

բ) բաժանմունք,

գ) գրասենյակ,

դ) գործարան,

ե) արհեստանոց,

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների հետախուզման, վերամշակման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը, շինարարական, մոնտաժային կամ հավաքման օբյեկտը, ինչպես նաև նշված օբյեկտների հետ կապված վերահսկողական գործունեությունը կազմում են մշտական կազմավորում, բայց միայն այն դեպքում, եթե այդպիսի հրապարակի, օբյեկտի կամ գործունեության տևողությունը գերազանցում է տասներկու ամիսը:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, Պայմանավորվող Պետության ձեռնարկության գործունեության հետևյալ տեսակները չեն դիտարկվում որպես Պայմանավորվող մյուս Պետությունում մշտական կազմավորման միջոցով իրականացվող.

ա) կառույցների օգտագործումը բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահպանման կամ ցուցադրման նպատակով.

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի պահումը բացառապես պահպանման կամ ցուցադրման նպատակով.

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից վերամշակման նպատակների համար.

դ) գործունեության հաստատուն վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակներով.

ե) գործունեության հաստատուն վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի` գովազդի, տեղեկությունների տրամադրման, գիտահետազոտական կամ ցանկացած այլ գործունեության իրականացման նպատակով.

զ) գործունեության հաստատուն վայրի պահումը բացառապես ա-ե ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար, այդպիսի համակցության արդյունքում առաջացած գործունեության հաստատուն վայրի համընդհանուր գործունեության իրականացումը նախապատրաստական կամ օժանդակ բնույթ ունենալու դեպքում:

5. Չնայած առաջին և երկրորդ կետերի դրույթներին, եթե ձեռնարկության անունից Պայմանավորվող Պետությունում գործող անձը անկախ կարգավիճակով գործակալ չէ (որի մասին խոսվում է 6-րդ կետում) ունի և սովորաբար օգտագործում է Պայմանավորվող Պետությունում ձեռնարկության անունից կոնտրակտներ կնքելու իրավասություն, ապա համարվում է, որ այդ ձեռնարկությունը ունի մշտական կազմավորում այդ Պետությունում ցանկացած գործունեության առումով, որն անձն իրականացնում է ձեռնարկության համար, բացառությամբ չորրորդ կետին համապատասխան սահմանափակված դեպքերի, երբ այդ անձի գործունեությունը, իրականացված գործունեության հաստատուն վայրի միջոցով չի վերածում այդ գործունեության հաստատուն վայրը մշտական կազմավորման` այդ կետի դրույթների համաձայն:

6. Համարվում է, որ Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը չունի մշտական կազմավորում Պայմանավորվող մյուս Պետությունում, եթե նա ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում բրոքերի, գլխավոր կոմիսիոների կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով, որտեղ այդպիսի անձինք գործում են իրենց գործունեության սովորական շրջանակներում:

Սակայն, երբ նման գործակալի գործողությունները լիովին կամ գրեթե լիովին իրականացվում են ձեռնարկության անունից, նա չպետք է դիտարկվի, որպես անկախ կարգավիճակով գործակալ, եթե ձեռնարկության և գործակալի միջև գործարքը չի կատարվի «մեկնված ձեռքի» սկզբունքով:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը հսկում է Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը կամ հսկվում է նրա կողմից, կամ իրականացնում է մյուս Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն (մշտական կազմավորման միջոցով կամ այլ կերպ), ինքնըստինքյան այդ ընկերություններից մեկին չի վերածում մյուսի մշտական կազմավորման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։