Հոդված 6. Եկամուտներ անշարժ գույքից
Հոդված 6. Եկամուտներ անշարժ գույքից
1. Եկամուտները, որոնք ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից (այդ թվում եկամուտները գյուղացիական կամ անտառային տնտեսություններից), կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. «Անշարժ գույք», արտահայտությունը ունի այն նշանակությունը, որը նրան տրվում է Պայմանավորվող այն Պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է այդ գույքը:
Այդ արտահայտությունը բոլոր դեպքերում պետք է ներառի անշարժ գույքին վերաբերող օժանդակ գույքը, գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում օգտագործվող անասունն ու սարքավորումը, իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականության առնչությամբ ընդհանուր իրավունքի դրույթները, անշարժ գույքի ուզուֆրուկտը, և փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները, վճարվող, որպես փոխհատուցումներ հանքային պաշարների, աղբյուրների և այլ բնական հանածոների արդյունահանման կամ արդյունահանման իրավունքի դիմաց վճարումների նկատմամբ: Ծովային, գետային, օդային նավերը կամ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտը որպես անշարժ գույք չեն դիտարկվում:
3. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տալուց կամ օգտագործման ցանկացած այլ ձևից ստացված եկամուտների նկատմամբ:
4. Եթե ընկերության բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների տնօրինումը բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների տիրոջը տալիս է ընկերությանը պատկանող անշարժ գույքից օգտվելու իրավունք, ապա այդ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալման տալուց կամ այդպիսի իրավունքից օգտվելու ցանկացած այլ ձևի օգտագործումից առաջացած եկամուտները կարող են հարկվել Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ գտնվում է անշարժ գույքը:
5. Սույն հոդվածի առաջին և երրորդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անկախ անհատական ծառայություններ մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից առաջացած եկամուտների նկատմամբ: