Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից

1. Պայմանավորվող Պետության ձեռնարկության ստացած շահույթը ձեռնարկատիրական գործունեությունից հարկվում է միայն այդ Պետությունում, եթե այդ գործունեությունը չի իրականացվում Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող մշտական կազմավորման միջոցով:

Եթե ձեռնարկությունը գործունեությունը իրականացնում է այդ կերպ, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն մասով, որը վերաբերում է.

ա) այդ մշտական կազմավորմանը,

բ) այդ մյուս Պետությունում մշտական կազմավորման միջոցով վաճառվող նույն կամ նման կարգի ապրանքների կամ արտադրանքի վաճառքին,

գ) այդ մյուս Պետությունում մշտական կազմավորման միջոցով իրականացվող նույն կամ նման կարգի ձեռնարկատիրական գործունեությանը:

2. Ելնելով սույն հոդվածի երրորդ կետի դրույթներից, եթե Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում այնտեղ գտնվող մշտական կազմավորման միջոցով, ապա Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական կազմավորմանն է վերաբերում այն շահույթը, որ նա կարող էր ստանալ, եթե լիներ նույն կամ նման պայմաններում, նույնպիսի կամ նմանատիպ գործունեություն իրականացնող և միանգամայն ինքնուրույն գործող առանձին ձեռնարկություն, և լիներ իրոք անկախ ձեռնարկությունից, ում մշտական կազմավորումը համարվում է:

3. Մշտական կազմավորման շահույթը որոշելիս կթույլատրվի գործունեության հետ կապված ծախսերի հանում, այդ թվում ղեկավարման և ընդհանուր վարչական ծախսերը, որոնք կհանվեն այնպես, ինչպես մշտական կազմավորումը` անկախ ձեռնարկություն հանդիսանալու դեպքում, այն մասով, որով դրանք իրականացված են այդ մշտական կազմավորման նպատակների համար, անկախ այն բանից` կատարվում են դրանք մշտական կազմավորումը գտնվող Պետությունում, թե նրա սահմաններից դուրս:

4. Եթե, Պայմանավորվող Պետության օրենսդրության համաձայն մշտական կազմավորմանը վերաբերող շահույթի որոշումը կարող է կատարվել ձեռնարկության տարբեր ստորաբաժանումների միջև շահույթի ընդհանուր գումարի հավասար բաշխման հիման վրա, ապա սույն հոդվածի երկրորդ կետի դրույթները խոչընդոտ չեն հանդիսանա հաշվառելու հարկվող շահույթը նման բաշխման միջոցով: Բաշխման ընտրված ձևի արդյունքները պետք է լինեն սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին համապատասխան:

5. Մշտական կազմավորմանը չի հաշվարկվում այն շահույթը, որն առաջացել է միայն ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնումից:

6. Մշտական կազմավորմանը վերաբերող շահույթը կորոշվի ամեն տարի միևնույն եղանակով, եթե միայն դրա փոփոխման համար հիմնավոր ու բավարար պատճառ չառաջանա:

7. Եթե շահույթը ներառում է եկամտի այնպիսի տեսակներ, որոնց մասին առանձին նշվում է սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։