Հոդված 9. Զուգորդված (ասոցացված) ձեռնարկություններ
Հոդված 9. Զուգորդված (ասոցացված) ձեռնարկություններ
1. Այն դեպքում, եթե.
ա) Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման կամ գույքի մեջ, կամ
բ) միևնույն անձինք ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են ինչպես մի, այնպես էլ մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման կամ գույքի մեջ, և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային և ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք հնարավոր չէին լինի երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կարող էր համարվել նրանցից մեկինը, բայց այդ պայմանների պատճառով չի համարվել, կարող է մտցվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:
2. Այն դեպքում, երբ Պայմանավորվող Պետությունը այդ Պետության ձեռնարկության հարկվող շահույթի կազմում հաշվի է առնում մի տարր, որի նկատմամբ Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկությունը այդ մյուս Պետությունում արդեն հարկվել է, և այդ ձևով առաջին նշված Պետության պահանջով մտցված տարրը, համարվում է շահույթ, որը պետք է հաշվառվեր առաջին նշված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև լինեին անկախ ձեռնարկությունները բնորոշող փոխհարաբերություններ, ապա այդ մյուս Պետությունը շահութահարկի հավելումը կշտկի:
Նման շտկման որոշման ժամանակ հաշվի կառնվեն սույն Համաձայնագրի մյուս դրույթները, իսկ Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ: