Հոդված 11. Հարցման ձևը և բովանդակությունը
Հոդված 11. Հարցման ձևը և բովանդակությունը
1. Սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հարցումը ուղարկվում է գրավոր: Հարցումը կատարելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը պետք է կցվեն բնօրինակով, պաշտոնապես հաստատված պատճեններով կամ լուսապատճեններով:
2. Հարցումը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
ա) այն մաքսային մարմնի անվանումը, որի շահերը ընկած են հարցման հիմքում,
բ) ընթացակարգի ձևը,
գ) ընթացակարգի մասնակիցների ազգանունները, հասցեները և նրանց վերաբերյալ այլ տվյալները,
դ) հարցման առարկան և պատճառը,
ե) գործի էության համառոտ նկարագրությունը և դրա իրավաբանական որակումը: