Հոդված 6. Տեղեկությունների փոխանցում
Հոդված 6. Տեղեկությունների փոխանցում
1. Կողմերի մաքսային ծառայությունները հարցմամբ միմյանց տրամադրում են, այդ թվում` հաղորդագրությունների, արձանագրությունների և այլ նյութերի կամ դրանց հաստատված պատճենների փոխանցման միջոցով, հետևյալ տեղեկությունները.
ա) մաքսատուրքերի, մաքսային գանձումների, այլ վճարումների գանձման կամ ապահովման, ինչպես նաև մաքսային արտոնությունների կիրառման հետ կապված հանգամանքների մասին,
բ) բացահայտված կամ նախապատրաստվող գործողությունների մասին, որոնք հակասում են հարցում կատարող Կողմի օրենսդրությանը:
2. Կողմերի մաքսային ծառայությունները հնարավորինս սեղմ ժամկետներում միմյանց հաղորդում են, այդ թվում և առանց նախնական հարցման, մաքսային իրավախախտումների մասին տեղեկություններ, որոնց դեմ պայքարում Կողմերը ունեն հատուկ շահագրգռվածություն: Դա առաջին հերթին վերաբերում է այն մաքսային իրավախախտումներին, որոնք կատարվում են հետևյալի սահմանահատման ժամանակ`
ա) շրջակա միջավայրին և բնակչության առողջությանը սպառնալիք ներկայացնող ապրանքների,
բ) զենքի, զինամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, պայթեցման սարքավորումների,
գ) պատմական, գեղարվեստական, մշակութային կամ հնէաբանական նշանակալի արժեք ներկայացնող առարկաների,
դ) հատուկ կարևոր նշանակություն ունեցող ապրանքների, որոնք ըստ մաքսային ծառայությունների միջև համաձայնեցված անվանացանկերի, ենթարկվում են ոչ տարիֆային սահմանափակումների կամ ենթակա են բարձր մաքսային և հարկային գանձումների: