Հոդված 19. Եզրափակիչ դրույթներ
Հոդված 19. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումից հետո 30-րդ օրը:
3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա 5 տարվա ընթացքում, որից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից ոչ մեկը հերթական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ դիվանագիտական ուղիներով գրավոր չտեղեկացնի մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 1-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Հայերեն և բուլղարերեն տեքստերի մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 18-ից: