Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Փաստաթղթերի փոխանցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Փաստաթղթերի փոխանցում

1. Կողմերի մաքսային ծառայությունները սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում փոխանակում են գործող օրենսդրական կամ մաքսային և տարադրամային հարցերին վերաբերող այլ նորմատիվ ակտերի պատճենները և հետագայում անհապաղ կտեղեկացնեն միմյանց մաքսային օրենսդրության մեջ կատարված բոլոր փոփոխությունների մասին:

2. Կողմերից մեկի մաքսային ծառայությունը մյուս Կողմի մաքսային ծառայության հարցմամբ հանձնում է մաքսային օրենսդրության կիրառմանը վերաբերող վարչական մարմինների որոշումների պատճենները:

3. Սույն հոդվածի համաձայն` փաստաթղթերի փոխանակմանը վերաբերող հարցումներում, ի տարբերություն սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետում նախատեսված պահանջների, գործի էությունը կարող է չնկարագրվել:

4. Փաստաթղթերի ստացման մասին հարցում անող ծառայությունը հաստատում է` նշելով ստացման ամսաթիվը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։