Հոդված 2. Համաձայնագրի կիրառման ոլորտները
Հոդված 2. Համաձայնագրի կիրառման ոլորտները
Կողմերը սույն Համաձայնագրի հիման վրա և մաքսային ծառայությունների միջոցով, դրանց իրավասության շրջանակներում և պահպանելով Կողմերի օրենսդրությունը, համաձայնեցին համագործակցել հետևյալ նպատակներով.
ա) Կողմերի միջև ուղևորային և բեռնային հաղորդակցության կատարելագործման,
բ) մաքսատուրքերի, մաքսային գանձումների և այլ վճարումների ճշգրիտ գանձման ապահովման, ինչպես նաև մաքսային արտոնությունների կիրառման,
գ) մաքսային իրավախախտումների կանխման, կանխարգելման և քննության,
դ) թմրամիջոցների և հոգեներգործող, ինչպես նաև վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում փոխադարձ աջակցության ցուցաբերման: