Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Վկայականների ներկայացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Վկայականների ներկայացումը

1. Կողմերի մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց ներկայացնում են վկայականներ, որոնք հաստատում են, որ Կողմերից մեկի տարածքից արտահանված ապրանքները մյուս Կողմի տարածք են ներմուծվում օրինական հիմունքներով: Վկայականների մեջ նշվում են մաքսային ընթացակարգի ձևը և արդյունքները, համաձայն որի ձևակերպվել են ապրանքները: Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ապրանքները վերաարտահանվում են մյուս Կողմի տարածքից:

2. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց ներկայացնում են տեղեկություններ այն մասին, որ իրենց ենթակա մաքսային մարմինների կողմից ներկայացված վկայականները կամ այլ փաստաթղթերը իսկական են և պարունակում են բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք նախատեսված են իրավական նորմերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։