Հոդված 8. Փորձի փոխանակում և օգնության ցուցաբերում
Հոդված 8. Փորձի փոխանակում և օգնության ցուցաբերում
1. Կողմերի մաքսային ծառայությունները փոխանակում են տեղեկություններ.
ա) իրենց գործունեության ընթացքում ձեռք բերված փորձի և տեխնիկական օժանդակ միջոցների օգտագործման մասին,
բ) մաքսային իրավախախտումների իրականացման նոր միջոցների և եղանակների վերաբերյալ,
գ) Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ մաքսային հարցերի մասին:
2. Կողմերի մաքսային ծառայությունները մաքսային բնագավառում միմյանց օգնություն են ցուցաբերում` ներառյալ.
ա) մաքսային աշխատակիցների փոխանակումը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող դեպքերում` մաքսային ծառայությունների կողմից օգտագործվող տեխնիկական միջոցներին ծանոթանալու նպատակով,
բ) աշխատակիցների ուսուցումը և օգնությունը` մասնագիտական ունակությունները կատարելագործելու համար,
գ) մաքսային հարցերով փորձագետների փոխանակումը,
դ) մաքսային հարցերին վերաբերող մասնագիտական, գիտական և տեխնիկական տեղեկությունների փոխանակումը: