Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Քննություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Քննություններ

1. Մի Կողմի մաքսային ծառայության հարցմամբ մյուս Կողմի մաքսային ծառայությունը սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի «բ» և «գ» կետերում նախատեսված հարցերի վերաբերյալ կատարում է ստուգում կամ քննություն: Ստուգման կամ քննության արդյունքները հաղորդվում են հարցում կատարող մաքսային ծառայությանը` սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգին համապատասխան:

2. Ստուգումը կամ քննությունը կատարվում է հարցվող Կողմի մաքսային տարածքում գործող օրենսդրության համաձայն: Հարցվող մաքսային ծառայությունը ստուգումը կամ քննությունը իրականացնում է իր անունից:

3. Հարցվող մաքսային ծառայությունը կարող է թույլատրել հարցում կատարող մաքսային ծառայության պաշտոնական անձանց ներկա լինել ստուգմանը կամ քննությանը:

4. Սույն Համաձայնագրում նախատեսված դեպքերում մի Կողմի պաշտոնատար անձինք մյուս Կողմի տարածքում գտնվելու ընթացքում պետք է ունենան իրենց պաշտոնական լիազորությունները հաստատող փաստաթուղթ, չկրեն համազգեստ և չունենան զենք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։