Հոդված 10. Փորձագետներ և վկաներ
Հոդված 10. Փորձագետներ և վկաներ
Եթե մի Կողմի դատական կամ վարչական մարմինները քննվող մաքսային իրավախախտումների կապակցությամբ դիմում են համապատասխան հարցումով, ապա մյուս Կողմի մաքսային ծառայությունը կարող է լիազորել իր աշխատակիցներին` այդ դատական կամ վարչական գործերում հանդես գալ որպես վկաներ կամ փորձագետներ: Այդ աշխատակիցները ցուցմունքներ կամ եզրակացություններ են տալիս իրենց պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում հաստատված փաստերի վերաբերյալ:
Դատական կամ վարչական գործերում մասնակցելու վերաբերյալ հարցման մեջ պետք է նշվի, թե որ գործով և ինչ որակով է հանդես գալու հարցվող մաքսային ծառայության աշխատակիցը: