Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Հարցման իրականացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Հարցման իրականացումը

1. Կողմերի մաքսային ծառայությունները հարցումները կատարելիս աջակցություն են ցույց տալիս Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն և իրենց իրավասությունների շրջանակներում:

2. Կողմերի մաքսային ծառայությունները հրաժարվում են հարցման կատարումից, եթե դրա կատարումը կարող է վնասել հարցվող Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ այլ էական շահերին, ինչպես նաև հակասել օրենսդրությանը կամ նրա միջազգային պարտավորություններին:

3. Հարցման կատարումից հրաժարվելու մասին, ինչպես նաև մերժման պատճառների վերաբերյալ հարցում անող մաքսային ծառայությունը անմիջապես տեղեկացվում է գրավոր ձևով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։